Հզոր ավազամրրիկը ծածկել է Պարսից ծոցի երկրները


Ավազամրրիկը ծածկել է Պարսից ծոցի երկրները, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

Քամու բարձրացրած ավազը ծածկում է ավտոմեքենաներն ու շենքերը։

Ուրբաթ երեկոյան տարածաշրջանում անսպասելիորեն հաստատվել է տարվա այս ժամանակի համար ոչ բնորոշ խեղդող շոգը, այնուհետև ուժեղ քամի է սկսվել՝ օդ բարձրացնելով ավազի և փոշու ամպեր, որոնք փակել են երկինքը և իջեցրել տեսանելիությունը:
Ավազամրրրիկը սառը հոսանք է բերել իր հետ։ Կատարի մայրաքաղաք Դոհայում ջերմաստիճանը կտրուկ իջել է մինչև 16 աստիճան։

Ավազամրրիկի պատճառով Սաուդյան Արաբիայի ՌՕՈՒ-ն չեղյալ է հայտարարել թռիչքները:

Քաղաքացիական ավիացիան այս տարածաշրջանում նույնպես նվազեցրել է փոխադրումների ինտենսիվությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ