Նիգերիայում ձախողվել է ավելի քան 300 դպրոցականների առևանգելու փորձը

Նիգերիայի անվտանգության ուժերը երկրի հյուսիսում կանխել են մի խումբ զինված անձանց կողմից Նիգերիայի Կադունա նահանգի ավագ դպրոցի ավելի քան 300 աշակերտների առևանգելու փորձը: Այդ մասին հայտնել է Punch թերթը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Հարձակումը տեղի է ունեցել կիրակի գիշերը Իկարուս քաղաքում:Ազգային անվտանգության և ներքին գործերի պետական ​​կոմիսար Սամուել Արուվանի հայտարարությամբ՝ «ենթադրյալ առևանգողները ներխուժել էին» դպրոց՝ փորձելով առևանգել դպրոցականներին:

Ավագ դասարանի աշակերտները միացրել էին վտանգի նախազգուշացման համակարգի ազդանշանը: Մոտակայքում գտնվող անվտանգության ուժերի ժամանաումից հետո, բախում է տեղի ունեցել նրանց ու ավազակախմբի միջև, ինչից հետո ավազակախումբը դիմել է փախուստի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ