![]()
Տրանս-Բայկալի երկրամասի Կարիմսկի շրջանի բնակիչը դարձել է հեռախոսային խաբեբաների զոհ, որոնք իր հաշիվներից գողացել են ավելի քան 230 հազար ռուբլի: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ տարածաշրջանային վարչությունը:
Հանցագործները մոսկովյան ծածկագրով տարբեր հեռախոսներից 24 ժամվա ընթացքում 65 անգամ զանգել էին բաժանորդին: Նրանք տարբեր պատրվակներով ստիպել էին նրան հայտնել SMS հաղորդագրությունների գաղտնաբառերը՝ իբր նրա գումարները պաշտպանելու համար: Բացի այդ, խաբեբաներին հաջողվել էր տուժողի անունով 120 հազար ռուբլու վարկ ձևակերպել:
Մարտի 10-ին ոստիկանությունը հաղորդել էր, որ հեռախոսային խաբեբաները փոխել են իրենց մարտավարությունը և գնալով ավելի շատ են ներկայանում զոհերին՝ որպես «ոստիկաններ», որոնք հետաքննում են տվյալների խախտման դեպքերը: Նրանք նշում են, որ «նոտարի կողմից վավերացված լիազորագիր ունեցող մեկը» փորձում է գումար հանել զոհի բանկային հաշվից: Տեղեկացնում էին նաև հետաքննության միջոցառումների մեկնարկի մասին, որոնց համար տուժողը պետք է հայտներ իր անձնական տվյալները:
Ավելի վաղ վեցամսյա փորձ ունեցող հեռախոսային խարդախը, ով զբաղվում էր ռուսաստանցիների նկատմամբ հեռախոսային զագվածային խաբեբայությամբ և ներկայանում՝ որպես «Սբերբանկ»-ի աշխատակից, բացահայտել է ռուսներին խաբելու գաղտնի մեթոդներն ու սխեմաները:
Նա պարզաբանել էր, որ ամեն օր հավաքում է մոտ մեկուկես հազար մարդու հեռախոսահամար, և նրանցից հարյուրը դառնում է խաբեությունների զոհ: Մեկ շաբաթվա ընթացքում նրան հաջողվել էր վաստակել առավելագույնը մեկուկես հազար դոլար (մոտ 112 հազար ռուբլի):
![]()