![]()
Նովոսիբիրսկի մարզի Բոբրովկա գյուղում հրդեհի հետևանքով մահացել է 1985 թվականին ծնված մի կին, նրա 2-ամյա դուստրը և 7-ամյա որդին: Մարզի քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել։
Ընտանիքը բազմազավակ էր։ Երկու երեխան հյուրընկալվել էին տատիկին, իսկ չորսը մոր հետ տանն էին։
Նախնական տվյալներով ՝ 11-ամյա որդին չի կարողացել վառարանը վառել, և տունն այրվել է: Դեռահասը հասցրել է կրակից դուրս բերել 4-ամյա եղբորը։
Երկու տղաներն էլ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, գրում է ՏԱՍՍ-ը։
![]()