![]()
Այսօր Մոսկվայում անկախ ու ընդդիմադիր քաղաքական գործիչները ֆորում են կազմակերպել, որի ժամանակ իրավապահ մարմինները բերման են ենթարկել շուրջ 150 մարդու, որոնց մեղադրում են «անցանկալի կազմակերպության» հետ կապ ունենալու համար՝ փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:
Ձերբակալություններն իրականացվել են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալությունից ու դատապարտումից հետո հակաիշխանական տրամադրությունները ճնշելու ֆոնին:
Հանդիպումը նախանշված էր անցկացնել շաբաթ և կիրակի օրերին: Այն կազմակերպել էր «Բաց Ռուսաստան» հասարակական կազմակերպությունը, որը հիմնադրել է Ռուսաստանի իշխանությունների քննադատ Միխայիլ Խոդորկովսկին: Ֆորումի մեկնարկից հետո ոստիկանները մուտք են գործել շենք ու սկսել բերման ենթարկել մասնակիցներին:
![]()