Նիկոլ Փաշինյանն այսօր կհանդիպի նախագահին

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, իր կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում, մարտի 13-ին կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացրին  ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մարտի 12-ին ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն էր տարածել, որում ասվում էր. «Հաշվի առնելով, որ մարտի 13-ին Հանրապետության նախագահի նստավայր հանդիպման հրավիրվածներից «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն ընդունել են հրավերը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը և Հայրենիքի փրկության շարժումը հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել, այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի:

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակելու է իր ջանքերը և պատրաստ է առանձին հանդիպումներ ունենալ ինչպես հրավիրվածների, այնպես էլ Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավորների և արտախորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ