Ֆրանսիայում դպրոցականը, դանակով զինված, եկել է քոլեջ՝ սպանելու ուսուցչին

Ֆրանսիայի Մեց քաղաքում բերման են ենթարկել դանակով զինված մի դեռահասի: Դպրոցականը ձերբակալվել է Ֆիլիպ դե Վինյուլ քոլեջում:

BFMTV- ի փոխանցմամբ՝ ձերբակալությունից մի քանի րոպե առաջ ուսանողը զանգահարել է Անվտանգության ծառայություն և հայտնել, որ ցանկանում է սպանել ուսուցչին:

Արդյունքում, դեպքի վայր ժամանած ոստիկանները բերման են ենթարկել նրան: Դեռահասը այժմ կալանքի տակ է: Նախնական տվյալների համաձայն՝ կանխված սպանության պատճառը կարող էր լինել դպրոցական վեճը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ