Ինչո՞վ է օգտակար ազնվամորին


Ազնվամորու կանոնավոր օգտագործումը չափավոր քանակությամբ օգտակար է առողջության համար. ազնվամորին կարող է կանխել մահացու հիվանդությունների զարգացումը եւ նպաստել կյանքի տեւողության ավելացմանը:

Express պարբերականը հայտնում է, որ ազնվամորին հարուստ է կվերցետինով եւ գալիկաթթվով՝ ֆլավոնոիդներով, որոնք ապահովում են սրտի առողջությանը եւ կանխում ճարպի կուտակումը: Ազնվամորին նաեւ միացություններ է պարունակում, որոնք հակաօքսիդիչ ազդեցություն ունեն եւ նվազեցնում են շաքարախտի եւ քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Հոդվածում մի հետազոտություն է մեջբերվում, որի ընթացքում մկներին կերակրել են չորացված կարմիր ազնվամորիով, ինչն արյան մեջ շաքարի եւ ինսուլինի դիմադրության նվազման է հանգեցրել:

Մասնագետները խորհուրդ են տտվել թարմ ազնվամորի ուտել կամ ավելացնել այն մրգային աղցանների կամ սմուզիների մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ