Ռուսաստանում դատապարտվածները հարկադիր աշխատանքի կուղարկվեն Արկտիկա

Ռուսաստանում պատրաստվում են դատապարտյալներին հարկադիր աշխատանքի ուղարկել Արկտիկա՝ տարածաշրջանն աղտոտումից մաքրելու: Քրեակատարողական դաշնային ծառայության տնօրենն ասել է, որ համապատասխան պայմանագրերն արդեն կնքվել են Կրասնոյարսկի երկրամասի ղեկավարության և Նորիլսկ քաղաքի վարչակազմի հետ:

Ավելի վաղ Քրեակատարողական դաշնային ծառայության ղեկավարությունը հաղորդել էր, որ ուսումնասիրում են Արկտիկայում դատապարտյալներին հատուկ աշխատանքներում ներառելու հնարավորությունները:

Խոսքը վերաբերում է հիմնականում, Արխանգելսկի շրջանում 15 ապօրինի աղբանոցների վերացմանը, գրում է «Ինտերֆաքսը»: Կրասնոյարսկի տարածքում նախատեսվում է ուղղիչ կենտրոն ստեղծել 56 մարդու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ