Ավազակները հարձակվել են քոլեջի վրա և գերի վերցրել ուսանողների

Ավազակների զինված խումբը հարձակվել է Կադունա նահանգի պետական քոլեջի հանրակացարանի վրա և առևանգել ուսանողների: Այս մասին ուրբաթ օրը հայտնել է նահանգի անվտանգության ու ներքին գործերի նախարար Սամուել Արուվանը:

«Շուրջ 30 ուսանողներ, այդ թվում՝ աղջիկներ ու պատանիներ, անհետ կորել են»,- Արուվանին է վկայակոչում Reuters գործակալությունը:

Արուվանն ընդգծել էր, որ նիգերիական բանակը փրկել է քոլեջի 180 ուսանողների՝ կանխելով նրանց առևանգումը: Նա հավելել է, որ այժմ իշխանությունները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները և հստակեցնում անհետացածների կոնկրետ թիվը, ինչպես նաև նրանց հնարավոր գտնվելու վայրը:

Ավելի վաղ բրիտանական Би-би-си-ն, վկայակոչելով ականատեսներին, հայտնել էր, որ առևանգվածների թիվը կարող է հասնել 50 մարդու, նրանք բոլորն աղջիկներ են: Նահանգի կառավարության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Դաշնային անտառտնտեսության քոլեջի վրա հարձակումը տեղի է ունեցել մարտի 11-ի երեկոյան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ