Աշակերտը զանգահարել է ոստիկանություն և ասել, որ ցանկանում է սպանել իր ուսուցչուհուն

Ֆրանսիայում բերման են ենթարկել դեռահասի, ով սպառնացել է սպանել տեղի դպրոցում դասավանդող ուսուցչուհուն: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը:

Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Մեց քաղաքում:

Հեռուստաալիքի տվյալներով՝ աշակերտն անձամբ է զանգահարել ոստիկանություն և նախազգուշացրել իրավապահներին իր ծրագրերի մասին:

Կես ժամվա ընթացքում նրան բերման են ենթարկել տեղի քոլեջում:

Ըստ աղբյուրի, միջադեպը ոչ մի կապ չի ունեցել կրոնական տարաձայնությունների հետ, ինչպես նաև չի համարվել նախապատրաստվող ահաբեկչություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ