![]()
Անապայում ութ հարկանի բնակելի շենք է այրվել: Այս մասին հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:
Լազուրնայա փողոցի տան հրդեհի մասին հայտնի է դարձել Մոսկվայի ժամանակով 04:19-ին: Դեպքի վայր ժամանած հրշեջները պարզել են, որ հրդեհը բռնկվել է ձեղնահարկում: Ժամը 06։30-ի դրությամբ հրդեհը տարածված է եղել մեկուկես հազար քառակուսի մետրի վրա:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 130 մարդ և 34 միավոր տեխնիկա: Ըստ ստացված հաղորդագրության՝ շենքից տարհանվել է 300 բնակիչ:Անապայի վարչակազմի հայտարարությամբ՝ տարհանվածներն ուղարկվել են ժամանակավոր տեղակայման կենտրոններ: Վերաբնակեցման համար պատրաստվել էր նաև հյուրանոց:
Կրասնոդարի երկրամասի դատախազությունը սկսել է ստուգումները: Գործակալության տվյալներով՝ հրդեհի բռնկման պատճառ կարող էր լինել այն, որ բնակիչներից մեկն իր բնակարանի մի մասը ապօրինի կերպով վերածել էր շոգեբաղնիքի:
![]()