![]()
Մարտի 11-ին Սանկտ Պետերբուրգի Սբ․ Գեորգիի հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարած մի երիտասարդ, ով հրաշքով է ողջ մնացել՝ մի գիշերվա ընթացքում 10 անգամ սրտի կանգ ունենալուց հետո: Այդ մասին հայտնում է հիվանդանոցի Instagram-ի էջը:
Հիվանդը 30 տարեկան է: Վիրուսն այդքան ծանր տանելու պատճառն այն է, որ Անտոնի օրգանիզմը գենետիկորեն հակված է թրոմբի ձևավորման, իսկ վիրուսը խորացրել է այդ գործընթացը, ինչին սիրտը չի դիմացել։
Հիվանդանոցում նշել են, որ բժիշկներն առաջին անգամ վերակենդանացման միջոցառումներ են կատարել այնքան անընդմեջ, որ այդ հիվանդի ապաքինումը համարում են covid-ի դեմ տարվա ամենավառ հաղթանակներից մեկը:
![]()