«Մեզ իրենց մեքենաներով տարան այլ ուղղությամբ , այնուհետև …» Մարալ Նաջարյանը պատմում է թե ինչպես են գերեվшրվել

«Մեզ իրենց մեքենաներով տարան այլ ուղղությամբ , այնուհետև …» Մարալ Նաջարյանը պատմում է թե ինչպես են գեր եվшրվել.

Գերեվարված Մարալ Նաջարյանը մարտի 10-ին ազատ արձակվելուց և Բեյրութ վերադառնալուց հետո հարցազրույց է տվել լիբանանյան «Արարատ» օրթաթերթին և մանրամասներ պատմել իր գե րի ընկնելու մասին։

Այս մասին հայտնում է Hayernaysor-ը:«Սեպտեմբերի 16-ին ենք ցանկացել գնալ Արցախում հաստատվել: Երբ պшտ երшզմը սկսեց, ես և քույրս վերադարձանք Երևան։ Իսկ Վիգենը՝ նշանածս, կшմш վnրшգրվեց Մարտունու շրջանում։ Նոյեմբերի 10-ին, երբ լսեցի, որ Շուշին գր шվել են, նշանածիս հետ որոշեցի գնալ Շուշի և մեր իրերը բերել», – պատմել է նա։

Մարալի խոսքով՝ նախ գնացել են Բերձոր, հետո Շուշի, սակայն Շուշիի մուտքի մոտ հասնելուն պես տեսել են, որ փակ է ճանապարհը, նրանց մոտեցել են ադրբեջանցի զին վnրшկшններ.«Սկզբում մեր հեռախոսները վերցրին մեր ձեռքից, հետո դրամապանակները և մյուս իրերը։ Այնուհետև մեզ իրենց մեքենաներով տարան այլ ուղղությամբ», – պատմեց Մարալը։

Մարալ Նաջարյանը պատմում է, որ իրենց տեղափոխել են Բաքու և բш նտnւմ պահել, որտեղ էլ նրանց հարցաքննել են։

«Մինչև փետրվարի 12-ը ոչ ոքի հետ տեսակցություն չի եղել, ինձ առանձին սենյակում էին պահում։ Փետրվարի 12-ին Կարմիր խաչից երկու կանայք եկան ինձ մոտ և հարցազրույց ունեցան ինձ հետ։ Ինձ ասացին, որ մոտ ժամանակներս պետք է ազատվեմ։ Ուրախությանս չափ չկար, նրանք ինձ հույս տվեցին», – պատմեց նա։Մարտի 10-ի առավոտյան Մարալին օդանավակայան են ուղեկցել Կարմիր խաչի ներկայացուցիչները, ինչից հետո էլ նա վերադարձել է Բեյրութ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ