Լեհաստանում Ռուսաստանի հյուպատոսը մեղադրվում է COVID-19-ի տարածման մեջ

Լեհաստանում Ռուսաստանի հյուպատոսին մեղադրում են COVID-19-ի տարածման մեջ:

Լեհաստանի հետախուզական ծառայությունները պնդում են, որ Ռուսաստանի հյուպատոսը, ով փետրվարին պերսոնա նոն գրատա էր հայտարարվել, COVID-19- ով վարակվելուց հետո չի պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը:

Երկրի գաղտնի ծառայությունների համակարգողի խոսնակ Ստանիսլավ Ժարինը, ում խոսքերը մեջբերում է լեհական PAP գործակալությունը, ասել է, որ թեև դիվանագետի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել, բայց այնուամենայնիվ, նա մասնակցել է հանդիպումներին և հայտնվել հասարակական վայրերում:

Պոզնանում Ռուսաստանի հյուպատոսը վտարվել է երկրից՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնության կողմից չարտոնված գործողություններին մասնակցած լեհ դիվանագետների արտաքսմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ