![]()
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հավանաբար, մոռացել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի անունը՝ անվանելով նրան «այդտեղ գտնվող տղան, որ ղեկավարում է այս ստորաբաժանումը»: Այս մասին գրում է The Sun-ը:
Պետության 78-ամյա ղեկավարը երկու կին գեներալների նշանակման մասին էր հայտարարում, երբ տեղի է ունեցել շփոթմունքը, և նա Օսթինին անվանել է «տղա», իսկ Պաշտպանության նախարարությունը՝ «այդ ստորաբաժանում»:
«Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախկին գեներալին: Ես շարունակում եմ նրան գեներալ անվանել, … այն տղային, ով այնտեղ ղեկավարում է այս ստորաբաժանումը», – ասել է Բայդենը:
![]()