![]()
Բահրեյնի անվտանգության ուժերը ծեծել են երեխաների եւ սպառնացել բռնաբարել, հաղորդում է Reuters-ը:
Կառավարության մամուլի քարտուղարը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Բահրեյնը «չափազանց լուրջ» է վերաբերվում մարդու իրավունքների պաշտպանությանն ու արդարադատության համակարգում կոշտ վերաբերմունքի նկատմամբ «բացարձակ անհանդուրժողական քաղաքականություն» է անցկացնում:
Փետրվարի սկզբից մինչեւ կեսերը ձերբակալվել է 11-17 տարեկան 13 երեխա:
«5 երեխա, որոնք ձերբակալվել են փետրվարի 14-15-ին, հայտարարել են, որ անվտանգության ուժերի աշխատակիցներն իրենց ծեծի են ենթարկել, վիրավորել, սպառնացել բռնաբարել եւ էլեկտրաշոկով հարվածել: Սպան հարվածել է 13-ամյա դեռահասի գլխին եւ սպառնացել բռնաբարել»,-ասվում է հայտարարության մեջ:
Իրավապաշտպան խմբերի հայտարարության մեջ ասվում է, որ որոշ դեպքերում ոստիկանությունը ձերբակալել է երեխաներին այն բանի համար, որ նրանք, իբր, անվադողեր են այրել կամ փակել ճանապարհներ: Ոստիկանությունը երեխաներին մեղադրել է նաեւ վանդալիզմի, կեղծ ռումբի տեղադրման մեջ: 4 երեխա նախկինի պես մնում է կալանքի տակ, այդ թվում մեկ 16-ամյա դեռահաս լուրջ հիվանդություն ունի՝ հայտնել են HRW-ն եւ BIRD-ը:
![]()