![]()
Այսօր Գյումրու ավագանու նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ Շչեդրինի թիվ 18 հասցեում գտնվող երեք հարկանի հասարակական նշանակության նորակառույցը պատրաստվում են վերածել կարագի արտադրամասի։
Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը զեկուցեց, որ տվյալ հասցեում գտնվող հասարակական նշանակության շինության սեփականատերը դիմել է քաղաքապետարան՝ խնդրելով փոխել նպատակային նշանակությունը։
«Նա ցանկություն է հայտնել վերածել արտադրական շինության, կազմակերպելու է կարագի արտադրություն․ խոսքը Իսահակյան և Շչեդրինի փողոցների անկյունում գտնվող նորակառույց շինության մասին է»,- պարզաբանեց Հենրիկ Գասպարյանը։
Նա նշեց, որ փաթեթն ուղարկվել է քաղաքաշինական կոմիտե՝ համաձայնեցման, ստացվել է դրական եզրակացության, կա նաև միջգերատեսչական հանձնաժողովի որոշումը։
![]()