Փաշինյանը և իշխող կուսակցությունը շարունակում են պահպանել բարձր վարկանիշ. IRI

Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) նոր համապետական հարցում է անցկացրել Հայաստանի տարածքում, որի համաձայն հասարակության մեջ սոցիալ-տնտեսական բարեփոխումների և քաղաքական կայունության խիստ պահանջ կա:

Հարցումը նաև ցույց է տվել, որ հասարակության զգալի հատվածն աջակցում է իշխող կուսակցությանը և կառավարությանը: Հատկանշական է, որ սա Արցախյան 44-օրյա պատերազմից հետո իրականացված առաջին հարցումն է:

Այն անցկացվել է 2021թ. փետրվարի 8-16-ն ընկած ժամանակահատվածում: Հարցմանը հեռախոսազանգով մասնակցել է 18 տարեկանից բարձր 1510 քաղաքացի: «Ճգնաժամի պայմաններում հայերը հույս են դնում կառավարության վրա՝ ապահովելու երկրում կայունություն և սոցիալ-տնտեսական բարօրություն,- ասել է IRI-ի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Ստեֆան Նիքսը:

— Իշխող կուսակցության աջակցությունը մնում է բարձր, բայց այդ աջակցությունը պահելու համար կառավարությունը պետք է շարունակի ջանքերը բարեփոխումների օրակարգի շուրջ և արդյունավետ կերպով համաձայնեցնի այդ բարեփոխումները քաղաքացիների հետ»:

Հարցման մասնակիցները 97 տոկոսը, պատասխանելով հրադադարից հետ հետագա քայլերի վերաբերյալ հարցին, նշել են, որ կառավարությունը պետք է ջանքերն ուղղի ներքին՝ տնտեսական, սոցիալական հարցերի և քաղաքական կայունության վրա:

Երկրորդ ամենակարևոր հարցը Արցախի բնակիչների վերաբնակեցման հարցերն են. հարցման մասնակիցների 92 տոկոսը կարծում է, որ կառավարությունը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներ:

Այնուհետև, որպես Հայաստանի երեք ամենակարևոր խնդիրներ նշել են քաղաքական անկայունությունը (12 տոկոս), գործազրկությունը (11 տոկոս) և Արցախի հակամարտությունը (9 տոկոս):

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ