![]()
Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հետ
-Պարո՛ն Ավետիսյան, Օնիկ Գասպարյանն այսօր հանդես եկավ ուղերձով՝ ինչպես հրապարակված հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են։ Նա պատրաստվում է դիմել Վարչական դատարան։ Փաստացի, նա չի ընդունում իր ազատումը, ինչո՞ւ։
-Նա ասաց, որ կշարունակի պաշտոնավարումն այլ կարգավիճակում, հետևաբար՝ նա ընդունում է, որ այլևս ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը չէ։ Օրինականության վերաբերյալ որոշում կարող է կայացնել միայն Սահմանադրական դատարանը։ Ասել, որ դա հակասահմանդրական կամ հակաիրավական է, ես չեմ կարծում, որ օրենքի տառի հետ որևէ խնդիր կա։
ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ քաղաքացիական վերահսկողության ներքո են գտնվում Զինված ուժերը, և երբ որոշվում է, որ այս կամ այն զինվորականը պետք է գնա, ուրեմն՝ պետք է գնա։
Այս պրոցեսն ինձ դուրեկան չէ, որովհետև ՀՀ-ի համար շատ կարևոր է, որ Զինված ուժերը լինեն քաղաքացիական վերահսկողության ներքո։ Դրա հետ մեկտեղ, ես կարծում եմ՝ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի մեր զինվորականները, ովքեր մեղավոր են, պատժվեն, իսկ ովքեր մեղավոր չեն, ստանան իրենց արժանին։
Նորմալ է, որ պարտությունից հետո լինում են այս քննարկումները, հերոսական գործողությունները և 44 օրում արածը դեռ չենք կարողացել գնահատել ըստ արժանվույն։ Սա էլ է շատ կարևոր հարց։
![]()