Ինչպես են սպաները գնացել նախագահական՝ հրահանգավորվելու․ ցուցմունքներ Մարտի 1-ի գործից

Մարտի 1-ի գործով առանցքային վկաներից ոստիկանության օպերատիվ խմբի այն ժամանակվա ղեկավար Արթուր Դաստակովի ցուցմունքներից «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց փաստաբան Սեդա Սաֆարյանը:

Արթուր Դաստակովը Մարտի 1-ի փաստահավաք խմբին ևս ցուցմունքներ էր տվել, երբ գործը վերաբացվել է, նրա ցուցմունքներում հակասականություն է ի հայտ եկել, և Դաստակովը սկսել է պատմել, թե ինչպես է գնացել նախագահական, հրահանգներ ստացել՝ փաստահավաք խմբին ներկայանալուց առաջ:

Ցուցմունքներում տեղ են գտել մանրամասներ, օրինակ, թե ինչպես են Լեոյի փողոցում սպանությունների ժամանակ «զուգադիպությամբ» անջատվել փողոցի լույսերը:

«Փաստահավաք խմբում հետաքրքրություն առաջացավ, թե ինչպե էին Հանրապետության Հրապարակում ժամը 12-02-ի սահմաններում քաղաքացիական հագուստով, նաև զինվորական համազգեստով զինված մարդիկ հավաքվել, Դաստակովը մեզ խաբեց, դա 2009 թվականին էր, սկսեց իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ…

Երբ որ գործը վերաբացվել է, վարույթն իրականացնող մարմինն այլ տվյալներ է ունեցել, և Դաստակովը հարկադրված իր նախավերջին ցուցմունքում ներողություն է հայտնել սխալ ցուցմունք տալու համար, և ներկայացրել նոր դրվագներ: Նա իր ցուցմունքում նաև նկարագրել է, թե ինչ հրահանգներ են ստացել»,- նշեց փաստաբանը՝ ներկայացնելով հատվածներ Դաստակովի ցուցմունքից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ