![]()
Իսպանիայում ուսուցչուհի Վերոնիկա Դուկեն ցնցել է երեխաներին՝ սեփական մարմնի վրա սովորեցնելով մարդու կառուցվածքը: Նրա ամուսինը դասի լուսանկարները տեղադրել է Twitter-ի իր էջում:
Դուկեն դասի համար հագել է կիպ կոստյում՝ մկանների և ներքին օրգանների պատկերներով: Նա ասել է, որ հագուստը պատվիրել է AliExpress-ով, երբ տեսել է գովազդը։ Ամուսինը գրել է, որ իր կինը շատ ինքնատիպ է բացատրել դասը, իսկ երեխաները պարզապես ցնցված են եղել։
Ամուսինը նրան անվանել է մեծ Վերոնիկա:
43-ամյա Դուկեն 15 տարի է, ինչ դասավանդում է: Նա երեխաներին սովորեցնում է բնական գիտություններ, արվեստներ, ինչպես նաև լեզուներ: Այժմ նա դասավանդում է երրորդ դասարանցիներին և անընդհատ փորձում է պատկերավոր ձևով մատուցել գիտելիքը:
![]()
![]()
![]()