![]()
Վերջին օրերին ավելի քան ակնհայտ է, որ ընդդիմության հրավիրած հանրահավաքներին ավելի քիչ քաղաքացիներ են մասնակցում:
Այսօր՝ մարտի 10-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում ժամը 16։00-ից մեկնարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքը։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի տվյալներով ժամը 17։31-ի դրությամբ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում եղել է շուրջ 2250 մարդ։
Եթե մոտ 10-15 օր առաջ ընդդիմությանը հաջողվում էր փողոց հանել մոտ 3-4 հազար քաղաքացի, ապա հիմա հազիվ 2000 քաղաքացի են մասնակցում հանրահավաքներին։
Պատճառը՝ փողն է։ Գաղտնիք չէ, որ ընդդիմությունը մեծ ռեսուրսներ է ծախում հանրահավաքներ կազմակերպելու համար, սակայն մեզ հասած լուրերի համաձայն 17+-ի շարքերում եղած մեծահարուստները հրաժարվում են հովանավորել հանրահավաքները, ինչի արդյունքում էլ հանրահավաքները գնալով էլ ավելի սակավաթիվ են դառնում։ Հանրահավաքի մասնակիցներից շատերին մոտիվացնող ոչ մի բան էլ չկա, իսկ նրանցից շատերը հուսաթափվել են ու կարծում են, որ այլևս իմաստ չունի պայքարելը, առավել ևս որ դրա դիմաց իրենց էլ չեն վճարում։
![]()