![]()
Մարտի 10-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը։
Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների»,- ասված է հայտարարության մեջ։
![]()