![]()
Քիչ առաջ մի քաղաքացի բեռնատարով փակել էր Պռոշյան փողոցի երթևեկելի հատվածը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Վերջինս թողել էր բեռնատարը փողոցում և հեռացել: Որոշ ժամանակ փողոցի երթևեկությունը խոչընդոտվել էր:
Ավելի ուշ նա վերադարձել էր, բացել փողոցը՝ պարզաբանելով, թե մեքենան այդ հատվածում փչացել էր:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ բեռնատարը տարվել է հատուկ պահպանվող տարածք երթևեկությունը խոչընդոտելու պատճառով:
![]()