![]()
Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, այսօր վարչապետի աշխատակազմը հայտարարություն էր տարածել, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից: Ինչից հետո հայտնի դարձավ, որ վարչապետ Փաշինյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկություն է ներկայացրել գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին նշանակել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ։
Փաստացի, օրենքի ուժով Օնիկ Գասպարյանն այլևս չի հանդիսանում ԶՈՒ ԳՇ պետ, իսկ թե երբ կնշանակվի Արտակ Դավթյանը, կախված է, թե երբ կստորագրի վարչապետի առաջարկությունը նախագահ Արմեն Սարգսյանը։
Որպես այդպիսին, նախագահ Արմեն Սարգսյանը որևէ հիմք չունի չստորագրելու վարչապետի՝ Արտակ Դավթյանին ԳՇ պետ նշանակելու առաջարկութունը։
Ավելին՝ չստորագրելու պարագայում նախագահ Արմեն Սարգսյանը էլ ավելի կխորացնի քաղաքական ճգնաժամը, և սա այն պարագայում երբ երկրում դեռ ռազմական դրություն է հայտարարված, իսկ ԶՈՒ ԳՇ պետ այս պահին չունենք։ Հետագայում կատարվածի ողջ պատասխանատվությունն էլ կկրի անձամբ Արմեն Սարգսյանը
![]()