Երկու քաղաքացու վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

Մարտի 8-ին, ժամը 21.25-ին, Երևանի Գևորգ Չաուշի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 62-ամյա Սամվել Մայիլյանին, որը տեղում մահացել էր, և 34-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Վրաերթ կատարած վարորդը հեռացել էր դեպքի վայրից:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել են, որ քաղաքացիներին վրաերթի է ենթարկել Պռոշյան գյուղի 80-ամյա մի բնակիչ՝ իր վարած «Հունդաի» ավտոմեքենայով։ Նա մարտի 9-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Տղամարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ