![]()
Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը, իրանական Khabaronline լրատվամիջոցի փոխանցմամբ, հայտարարել է Իրանում Հնդկաստանի դեսպան Հադդամ Ջարմենդրան։
«Մենք ծրագրում ենք միացնել Չաբահարի արևմտյան մասը և Հնդկական օվկիանոսը Եվրասիայի և Հելսինկիի հետ Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը»,— ասել է նա՝ ավելացնելով, որ ծրագրվում է Չաբահարը դարձնել տարածաշրջանի ամենակարևոր նավահանգիստը:
![]()