![]()
Ձեր կուսակցության ղեկավարը դավաճան է. դուք դավաճան եք, դուք Հայաստանի դեմ եք կանգնած. Ազգային ժողովի մոտ՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին, ասաց հանրահավաքի մասնակիցներից մեկը:
Պատգամավորը հակադարձեց. «Դավաճանը դու ես՝ քո եղած-չեղածով, լակո՛տ»: Այս խոսքերից հետո երիտասարդ ցուցարարն ավելի բորբոքվեց՝ ասելով. «Նորմալ խոսա…լակոտը դու ես ու քո տղեն: Դու իմ հայրենիքն ես ծախել քո կուսակցության ղեկավարի միջոցով: Պարգևավճարներ եք լափում ու էս երկիրը տանում եք կործանման, մի հատ էլ հետս լակոտո՞վ ես խոսում»:
Հովիկ Աղազարյանը փորձեց հարվածել, սակայն ոստիկանները միջամտեցին:
Լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Եթե դավաճան են ասում, այդ մեղադրանքները պետք է հիմնավորել: Թող դիմեն իրվապահ մարմիններին, հիմնավորեն, և երբ որ հիմնավորեն, թե ով է դավաճանը, դատաստանը ես կանեմ»:
![]()