![]()
Կանանց միջազգային տոնը հաճելի անակնկալով մեկնարկեց Արտաշատի բժշկական կենտրոնի ծննդատանը այս օրերին մայրության բերկրանքը վայելող 12 կանանց համար:
Նրանց անակնկալ այցելեց կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և իր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուղղեց Մարտի 8-ի տոնի առթիվ:
Գարնանային այս տոնի առթիվ սիրով շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում ձեզ ու ձեր փոքրիկներին ամուր առողջություն, անսպառ ժպիտներ, երջանկություն՝ խաղաղ ու կապույտ երկնքի ներքո: Թող բոլոր օջախները լի լինեն լույսով ու հավատով և մանուկների ուրախ ճիչով-բարեմաղթեց կենտրոնի տնօրենը:
Տոնական օրվա շնորհավորանքներն ամբողջացրեցին ծաղիկներն ու նվերները, որոնք նա սիրով հանձնեց մայրիկներին:
Շնորհավորանքներին միացան նաև փոխտնօրեններ Աշոտ Գևորգյանը և Գրիգոր Շադյանը, կենտրոնի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արման Սահակյանը, վերջինս նաև իր երախտագիտությունը հայտնեց կենտրոնի ղեկավարին՝ բաժանմունքը մշտապես իր ուշադրության և հոգածության ներքո պահելու համար:
Մատուցված գեղեցիկ անակնկալն, անշուշտ, ժպիտներ ու հաճելի պահեր պարգևեց նորաթուխ մայրիկներին, ովքեր իրենց երախտագիտությունը հայտնեցին կենտրոնի ղեկավարությանը:
![]()
![]()