![]()
Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Պահ, հիմա էլ ԳՇ ղեկավարության մի մասը բողոքում է նրանից, որ «զինվորական բարձրագույն հրամանատարական կազմի զրկանքները» չեն գնահատվել:
Այսինքն այն, որ ԳՇ ղեկավար կազմի մի մասը անգրագիտության ու ապուշության պատճառով հակագրոհներ են վարի գնացել, տոտալ բարդակ է եղել և հասարակ զրահաբաճկոնները չեն հերիքել, էտ արդեն հե՞չ:
Ի՞նչ աստիճան ցինիկ պիտի լինես, որ ենթականերիդ տանես անիմաստ մահվան, հետո բողոքես, որ քո զրկանքները չեն գնահատվում:
Նույնիսկ ՊԲ ղեկավարությունը չի բողոքում զրկանքներից… Թեև ՊԲ ղեկավարը վիրավորվել էր, իսկ տեղակալը՝ զոհվել:
Հ.Գ. Էլ չասեմ, որ այդ բարձրագույն հրամ.կազմի մի մասը (ոչ բոլորը) բանակի հաշվին թանկանոց առանձնատներ է կառուցել ու մինի-օլիգարխ դարձել:
![]()