![]()
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյան ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այժմ, երբ ԳՇ պետի պաշտոնանկությունը կայացած է, մի քանի հարց.
1. Ինչու՞ նախքան պատերազմը ԳՇ-ն որակյալ զրահաբաճկոնների գնման հայտ չի տվել ՊՆ-ին, ինչի արդյունքում շատ զինվորներ ու կամավորներ մահացան։
2. Ինչու՞ ԳՇ-ն չկարողացավ պատերազմի ժամանակ կազմակերպված կառավարել Զինված ուժերը, մոբ.ռեսուրսները և դիրքերի թիկունքի ապահովումը։
3. Ինչու՞ ԳՇ-ն պատերազմից առաջ չգնահատեց Բայրաքթարների ռիսկը և զորքին չտվեց կանխարգելիչ հրահանգավորումներ։
4. Ինչու՞ էին հարավային ուղղությամբ ԳՇ-ի նախագծած բոլոր օպերացիաները տապալվում և հանգեցնում միմիայն մեծագույն կորուստների։
5. Ինչու՞ ԳՇ ղեկավար կազմը այդքան ծանր տարավ մսաղաց դարձած հարավային ուղղության պատասխանատու Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունը։
![]()