![]()
2018 թվականի Հեղափոխությունից հետո ընդդիմություննն անընդմեջ մեղադրանքներ է հնչեցնում իշխանության հասցեին։ Իշխանության ներկայացուցիչներին մեղադրում են սորոսական ու ԼՔԲՏ համայնքի ներկայացուցիչ լինելու մեջ:
Բայց արի ու տես, որ ընդդիմության հրավիրած հանրահավաքներին արդեն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն են ելույթ ունենում հարթակից:
Մարտի 6-ին Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքին հարթակից ելույթ է ունեցել ԼԳԲՏ համայնքի հիման վրա ստեղծված կազմակերպության ներկայացուցիչ Հովհաննես Իշխանյանը:
Հովհաննես Իշխանյանը Վահան իշխանյանի որդին է։ Հովհաննես Իշխանյանը ԼԳԲՏ համայնքի հիման վրա ստեղծված «Փինք Արմենիա» ՀԿ-ի անդամ է, ԼԳԲՏ համայնքի 10 ներկայացուցիչների մասին պատմող «Լսիր ինձ» ֆիլմի սցենարիստը, ավելին՝ եղել է LGBT NEWS կայքի խմբագիրը։
Պատկերացնու՞մ եք, թե ինչ կաներ նույն ընդդիմությունը, եթե հանկարծ իշխանության հրավիրած հանրահավաքին ԼԳԲՏ համայնքի որևէ ներկայացուցիչ ելույթ ունենար։
Ու դեռ կա՞ն մարդիկ, ովքեր պատրաստվում են գնալ Բաղրամյան պողոտա ու լսել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների քարոզը։
![]()