Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Իրաքում այցելել է հայկական ու սիրիական եկեղեցիներ

Հռոմի Ֆրանցիսկոս Պապն Իրաք այցի շրջանակում՝ նախքան Մոսուլ քաղաքից հեռանալը, այցելել է սիրիական ու հայկական եկեղեցիներ: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Վատիկանի թղթակից Ինես Սան Մարտինը:

«Նախքան Մոսուլից հեռանալը Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մասնավոր այց է ունեցել ավերված սիրիական ուղղափառ և հայկական եկեղեցիներ»,- գրել է Ինես Սան Մարտինը և կից լուսանկարներ հրապարակել կիսավեր եկեղեցիներից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ