![]()
Հնդկաստանում հարսնացուն երկար ժամանակ լաց է եղել ավանդական հարսանեկան ծեսի ժամանակ, ինչի հետևանքով մահացել է սրտի կանգից: Այս մասին տեղեկացնում է Hindustan Times պարբերականը:
Երկրի ավանդույթների համաձայն, հարսանեկան արարողությունից հետո հարսնացուն պետք է անցնի բիդաայի ծես, որի ընթացքում նա հրաժեշտ է տալիս իր հայրական տանը և ընտանիքին: Որպես կանոն, այս ծեսը ուղեկցվում է լացով:
Արարողության ընթացքում աղջիկը, որն այս ամբողջ ընթացքում լալիս էր, կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել հիվանդանոց: Սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրան. հարսնացուն մահացել է սրտային անբավարարության պատճառով: Տեղի բնակիչների խոսքերով՝ աղջկա սթրեսի վրա ազդել է նաև հոր մահը, որը կյանքից հեռացել է նրա ամուսնությունից 3 ամիս առաջ:
![]()