Վրաստանում երիտասարդը սպանել է մորը, հորն ու տատին

Վրաստանի Թելավի քաղաքում (Կախեթիի շրջան) սեփական տներից մեկում հրազենային վնասվածքով հայտնաբերվել են ընտանիքի 3 անդամները: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։

Ըստ նախնական տվյալների` 27-ամյա երիտասարդը հրազենային զենքից կրակել է մոր, հոր ու տատի վրա: Ոստիկանությունը փնտրում է նրան:

Ողբերգության պատճառները հայտնի չեն:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել` ծանրացուցիչ հանգամանքներում ընտանիքի անդամների սպանության փաստով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ