![]()
Եմենի մայրաքաղաք Սանայում՝ միգրանտների պահման կենտրոնում բռնկված հրդեհը 60 մարդու կյանք է խլել։ Զոհերի նման մեծ թիվը պայմանավորված է շենքում սկսված խուճապով ու հրմշտոցով, հայտնել է քաղաքը վերահսկող հուսիթների ներկայացուցիչը։ Այս մասին փոխանցում է «Սիհուա» գործակալությունը։
Նշվում է, որ հրդեհի պահին կենտրոնում գտնվել է ավելի քան 600 անօրինական միգրանտ Սոմալիից և Եթովպիայից։ Զոհերի թվում կան հաստատության աշխատակիցներ։
Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպության աշխատակիցներն անհետաձգելի օգնություն են ցուցաբերել ավելի քան 170 տուժածի, որից առնվազն 90-ը գտնվում են ծանր վիճակում։
![]()