![]()
Factor TV-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ
-Պարո՛ն Հակոբյան, վարչապետը հայտարարում է, թե Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձ է եղել՝ նկատի ունենալով Գլխավոր շտաբի հայտարարությունը։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ են հեղաշրջման փորձ կատարողներն ազատության մեջ և շարունակում են պաշտոնավարել։
-Գիտեք, այդ հայտարարության հետ կապված պրոցեսները շարունակվում են, և թե ինչ կլինի հետագայում, դեռ վաղ է խոսել դրա մասին։ Այնպես որ՝ հարցեր կան, իրավապահները կքննեն և, ըստ այդմ, կլինեն գործողություններ։
-Շտաբի հայտարարությունը կքննե՞ն իրավապահները։
-Չեմ կարող ասել։ Եթե իրավապահներն էդտեղ որևէ գործողություն տեսնեն, որ արժանի է քննության, կարծում եմ՝ պրոցեսը կլինի։
-Խնդիրն այն է՝ վարչապետն է հայտարարում, որ ռազմական հեղաշրջման փորձ էր, և դա բավականին ծանր մեղադրանք է։
-Վարչապետը հայտարարում է, բայց միայն վարչապետի հայտարարելով չի, որ․․․ դա իրավական գործընթաց է իրենից ենթադրում, և հիմա, կարծում եմ, մանրամասն ուսումնասիրում են թե՛ վարչապետի հայտարարությունը, թե՛ Զինված ուժերի Գլխավոր շտաբինը։ Միգուցե, ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությունն ավելի քողարկված ռազմական հեղաշրջման ակնարկներ է իր մեջ պարունակում։ Իրավական համակարգը պետք է գնահատական տա։
Մանրամասները՝ Factor TV-ի տեսանյութում:
![]()