![]()
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հայտարարում է՝ անցած շաբաթ գերիների մի խումբ պետք է վերադառնար, պայմանավորվածությունը կար, սակայն, ըստ պատգամավորի, ներքաղաքական իրավիճակով պայմանավորված, գերիներին չեն վերադարձրել։
Դրանից հետո էին գերիների հարազատները փակել Շիրակի մարզպետարանի մուտքը։
Անդրադառնալով դիտարկմանը՝ Արթուր Վանեցյանն ասում է՝ ինքը կարող է 3 օրում լուծել գերիների հարցը, Նազելի Բաղդասարյանը կասկածներ է հայտնում, թե Վանեցյանը ուրեմն կապեր ունի ադրբեջանական կողմի հետ։
Մանրամասները՝ Առաջին լրատվականի տեսանյութում։
![]()