Ձեր նվիրումի ու հոգատարության, ձեր էության վառ գույների շնորհիվ է աշխարհը փոխվում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կանանց միջազգային օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել։

Սիրելի՛ կանայք,

Ձեր նվիրումի ու հոգատարության, ձեր էության վառ գույների շնորհիվ է աշխարհը փոխվում, դառնում ավելի բարի ու լցվում համբերությամբ:

Անգնահատելի է այն արժեքների հանդեպ ձեր դաստիարակությունը, որ ոգեշնչում է արարելու ցանկությամբ, ողողում հայրենիքի ու ընտանիքի, պետության հանդեպ անձնուրաց սիրով:

Պետք է չդադարող ծրագրերով արմատավորել գիտակցումը, որ ձեր իրավունքների երաշխավորմամբ ու հավասարությամբ, ձեր իրավունքների բարձր պաշտպանությամբ միայն ամրանում են պետության հիմքերը:

Շնորհավորում եմ Մարտի 8-ը՝ կանանց միջազգային օրը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ