![]()
Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին նախազգուշացրել է Իսրայելին, որ Իսլամական Հանրապետության հասցեին սպառնալիքներ հնչեցնելու սխալը կհանգեցնի նրան, որ Հայֆան և Թել Ավիվը կվերածվեն ավերակների:
Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, նման հայտարարությամբ իրանցի նախարարը հանդես է եկել կիրակի՝ ելույթ ունենալով ասուլիսի ժամանակ՝ շեշտելով, որ իրենք ցույց կտան Իսրայելին հիասթափությունը:
«Իսրայելական ռեժիմը մտածում է, որ սպառնում է Իրանին, սակայն ակնհայտ է, որ սխալ քայլը կհանգեցնի նրան, որ Իրանը գետնին կհավասարեցնի Հայֆան և Թել Ավիվը»,- զգուշացրել է գեներալը:
Իրանն այժմ ունի այնքան հզորություն, որպեսզի պահպանի իր կայունությունը, այդ թվում՝ դիմակայելու ուժ և տարածաշրջանային հզորություն»,- հավելել է նախարարը:
![]()