Հռոմի Պապը կոչ է արել հարգել և պաշտպանել կանանց

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կանանց միջազգային օրվա նախօրեին կոչ է արել հարգել և պաշտպանել կանանց: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Իրաք կատարած այցի ընթացքում նա քարոզ է կարդացել Բախդիդա քաղաքում, որը համարվում է տեղի քրիստոնեության կենտրոնը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս երկրի բոլոր մայրերին և կանանց, այն համարձակ կանանց, որոնք շարունակում են կյանք տալ՝ չնայած բոլոր վերքերին: Կանանց պետք է հարգել և պաշտպանել»,- ասել է քահանայապետը:

Նա կոչ է արել հոգ տանել կանանց և հնարավորություններ ընձեռել: Նա նաև նշել է Տիրամոր դերը, որը «պաշտպանում է վերից»:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջին ղեկավարն է, որն այցելել է Իրաք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ