Արարատի մարզում դպրոցներից մեկի զինղեկը մեկ այլ դպրոցի աշակերտուհու է վրաերթի ենթարկել

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 3-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով:

Այդ օրը՝ ժամը 08:30-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ, 52-ամյա Էդուարդ Ա.-ն Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մասիս քաղաքի 4-րդ փողոցում՝ Թիվ 5 ավագ դպրոցի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, Մասիսի բնակիչ, 17-ամյա Արինե Ղ.-ին:

Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Էդուարդ Ա.-ն աշխատում է Արարատի մարզի Արևաբույր գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ, իսկ վրաերթի ենթարկվածը սովորում է Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցի 11-րդ դասարանում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ