![]()
Տեխասի բնակչուհի 17-ամյա մոդել Անդրեա Սալազարը, որի մոտ վերջերս քաղցկեղ են ախտորոշել, առանց կեղծամի ֆոտոնկարահանում է իրականացրել։ Աղջիկը, որը պայքարում է 2-րդ աստիճանի լիմֆոմայի դեմ, զրկվել է մազերից քիմիաթերապիայի արդյունքում։Անդրեան խոստովանել է, որ մի քանի ամիս նա անգամ պատկերացնել չէր կարող, որ փողոց դուրս կգա առանց մազերի։
![]()
«Սակայն իմ իրավիճակը բերեց նրան, որ ես սկսեցի ինձ ընդունել այնպիսին, ինչպիսին կամ, առանց հաշվի առնելու թե ես ինչ տեսք ունեմ»,-ասում է Անդրեան։Այժմ աղջիկը վստահ է, որ կարևորը ներքին գեղեցկությունն է։
![]()
«Բոլոր աղջիկները արքայադուստրեր են և այսօր ես զգում եմ գեղեցկություն ներսից և դրսից»։ Նա կոչ է արել քաղցկեղով հիվանդներին չընկճվել և գիտակցել աշխարհի համար սեփական կարևորությունը անկախ արտաքինից։
![]()
![]()
![]()
![]()