![]()
Օրվա ընթացքում Տավուշի հետ կապված «վարորդական իրավունքի» պրովոկացիան միակը չէ։ Այս մասին գրել է Ստյոպա Սաֆարյանը։
«Հիմա էլ տեղում տարածում են, թե իբր Իջևան եկած ռուս զինվորականների /օրեր առաջ ՊՆ տեղեկացրել էր, որ ռուսական ռազմաբազայի կոնտինգենտը կստանձնի նաեւ Հայաստանի արևելյան սահմանների պաշտպանությունը/ նպատակը Սյունիքի նման «սահմանազատումն» է։
Նախկին 7 գյուղերի պատմությունը հիմա էլ այս կերպ են մուղամով առաջ բրդում։ Վահան Ազիբեկյան էլ այլ վերսիայի մասին է գրել։
Լավ դուք ամոթ, աբուռ չունե՞ք Սահմանի մարդու օբյեկտիվ վախերը և անհանգստությունները քաղաքական անբարո շահարկումների մեջ ինչու՞ եք մտցնում։ Որ սահմանը Սյունիքից մինչեւ Տավուշ նման վախերը խորացնելով հայաթափե՞ք, այ «ասֆալտի հայրենասերներ» :
Երեւանում դուք ո՞նց եք ապրելու։ Կարո՞ղ է իսկապես այնքան հուշեք Ալիեւին, որ հիմա էլ մի ուրիշ փորձանք բերեք Հայաստանի սահմանների գլխին։ Դուք Իլհամի հուշարա՞րն եք։
![]()