Հրդեհ Գյումրիում․ բազմոցին հայտնաբերվել է 73-ամյա բնակչի դին

Մարտի 6-ին, ժամը 05:51-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցում գտնվող տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

ԱԻՆ տեղեկատվությամբ, տան միջանցքում այրվել է գույքը և բազմոցին հայտնաբերվել է բնակիչ Հ․ Գ․-ի (ծնված 1948 թ․) դին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 06:18-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ