![]()
Մարտի 6-ին, ժամը 11:18-ի սահմաններում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող մրգի շուկայի մոտակայքում «Renault Logan» մակնիշի ավտոմեքենա է այրվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։34-ին, մարվել՝ 11։42-ին։ Ըստ ԱԻՆ-ի, այրվել է «Renault Logan» (վարորդ՝ Գ. Ա․) մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և մասամբ՝ սրահի ցուցիչների վահանակը։
![]()