Երգչուհի Սոնան հանդես կգա բարեգործական համերգով՝ այն նվիրելով Հայաստանի և Արցախի հերոս հայորդիներին

Երգչուհի Սոնան հանդես կգա բարեգործական համերգով՝ այն նվիրելով Հայաստանի և Արցախի հերոս հայորդիներին:

Սոնան «Հայկական ժամանակին» փոխանցեց, որ նախաձեռնությունն իրենն է, որը կյանքի է կոչվում ընկերների օգնությամբ. «Համերգը լինելու է հրավիրատոմսերով, սակայն հրավիրելու ենք միայն պատերազմին մասնակցած անձանց՝ զինվորներին, բժիշկներին, որոնք եղել են Գորիսի հոսպիտալում, վերջացրած լրագրողներով, որոնք լուսաբանել են պատերազմը: Նաև վիրավոր և զոհված տղաների ընտանիքներին ենք հրավիրելու»:

Երգչուհին փոխանցեց, որ Ապրիլյան պատերազմի մասնակիցներից և նրանց ծնողներից նույնպես ներկա կլինեն:

Համերգը կրում է «Tвой ангел»՝ «Քո հրեշտակը» խորագիրը և տեղի կունենա մարտի 13-ին՝ ժամը 19:00-ին, Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ