Պետության՝ անտոկոս վարկով ստեղծված ջերմոցում առաջին անգամ կիրառվել է հայկական էկոպարարտանյութ

Ֆերմեր Հմայակն ամեն տարի իր ջերմոցի յուրաքանչյուր 1000 քառակուսի մետրից 12 տոննա բերք է ստացել։ Այս տարի մինչև 30 տոննայի ակնկալիք ունի։ Խթանիչը տեղական արտադրության օրգանիկ պարարտանյութն է, որն առաջին անգամ փորձարկվել է իր ջերմոցում։

Աճն արագացել է՝ շնորհիվ միկրոօրգանիզմներով հարուստ պարարտանյութի։ Բերքը 10-12 օր առաջ ընկել։ Իսկ որպեսզի լոլիկի համը՝ տեղը, տեսքն էլ՝ ախորժելի լինի, պարարտանյութ արտադրողների խորհրդով բույսը պետք է հարստացնել արմատից տերև։

Ֆերամոնային թակարդները, որ Հմայակն ամեն տարի կախել է ջերմոցում՝ ցեցերից ու այլ միջատներից պաշտպանելու համար, այլևս պետք չեն։ Տեղական արտադրության պրեպարատները, չեզոքացնելով հիվանդությունները, կանխում են նաև միջատների գրոհը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ