![]()
Ռուսական «Սպուտնիկ V»-ն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի շարքում երկրորդ տեղում է տարբեր երկրների կարգավորիչների կողմից հաստատումների քանակով։ Այս մասին պաշտոնական թվիթերյան էջում հայտնում են պատվաստանյութի հեղինակները։
ТАСС-ի հաղորդմամբ՝ առաջին տեղում է բրիտանական AstraZeneca ընկերության արտադրած պատվաստանյութը, իսկ երրորդը՝ ամերիկյան Pfizer-ը։
The Lancet հեղինակավոր բժշկական ամսագիրը փետրվարի սկզբին հրապարակել էր «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկման երրորդ փուլի արդյունքները՝ հաստատելով դրա բարձր արդյունավետությունն ու անվտանգությունը: Դեղամիջոցի արդյունավետությունը կազմում է 91,6%, իսկ 60 տարեկանից բարձր տարիքի անձանց շրջանում ՝ 91,8%: «Սպուտնիկ V»-ով պատվաստումից հետո կորոնավիրուսի դեմ հակամարմինները հայտնաբերվել են կամավորների 98%-ի մոտ:
Ըստ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի՝ «Սպուտնիկ V»-ն արդեն գրանցված է 45 երկրում, որոնց բնակչությունն ընդհանուր առմամբ գերազանցում է 1,1 միլիարդը։
![]()